Պուտինն Ալիևի հետ խոսել, ներողություն է խնդրել. Պեսկովը՝ Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին
09-01-2025 16:00:46 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ․ Ռուսաստանը շահագրգռված է Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման գործով բացարձակապես օբյեկտիվ և անաչառ հետաքննությամբ։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անհրաժեշտ հանձնարարականներ են տրվել քննչական մարմիններին: Մենք շահագրգռված ենք բացարձակապես օբյեկտիվ, անաչառ հետաքննության մեջ՝ պարզելու այս աղետի պատճառները»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը հիշեցրել է, որ աղետից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու անգամ հեռախոսով զրուցել են, և ՌԴ ղեկավարը նույնպես ներողություն է խնդրել և ափսոսանքի խոսքեր հայտնել։
«Ստացվում է, որ ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ օգնությունն ու համագործակցությունը այս վթարի պատճառների հետաքննության գործում»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։