Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմեկնի Ադրբեջան


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմեկնի Ադրբեջան

  • 16-01-2025 15:43:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջան՝ կառավարության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցով։
 
Այս մասին հայտնում է Վրաստանի հաշվետվության բյուրոն՝ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը հղումով։
 
Կոբախիձեն իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ կնախագահի Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Հանդիպմանը կմասնակցեն երկու երկրների կառավարությունների անդամները։
 
Նախատեսված են նաև Իրակլի Կոբախիձեի հանդիպումները Ադրբեջանի պաշտոնյաների հետ։
 
Վրաստանի պատվիրակության կազմում կլինեն առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը