«ՆԱԻՐԻ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՀԱԳՈՒՍՏԻ ՍՐԱՀԻ<br />


«ՆԱԻՐԻ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՀԱԳՈՒՍՏԻ ՍՐԱՀԻ

  • 08-10-2008 19:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի հայտնի կինոթատրոններից մեկի` «Նաիրի»-ի շենքը մոտ ապագայում կկրի որոշակի փոփոխություններ: Օրեր առաջ կինոթատրոնի շենքի վերնամասում խոշոր եւ լուսավոր տառերով գրված «Նաիրի» ցուցանակի փոխարեն հայտնվել է «Մորգան» ընկերության հագուստի խանութի գունագեղ լոգոն: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը շենքում պարզել է, որ կինոթատրոնի առաջին հարկը վերածվում է խանութի, իսկ կինոսրահները կգործեն 2-րդ հարկում: Նշենք, որ վերջին մի քանի ամիսներին վերանորոգման պատճառով փակ էին կինոթատրոնի մուտքն ու նախասրահը:
Նոյյան տապան  -   Հասարակություն