Իր ոչ լեգիտիմության պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրել. Պուտին


Իր ոչ լեգիտիմության պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրել. Պուտին

  • 29-01-2025 14:33:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Բանակցություններ կարելի է վարվել ցանկացածի հետ, սակայն իր ոչ լեգիտիմության պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրել»:
 
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
 
«Եթե նա ցանկանա մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, ովքեր կվարեն այդ բանակցությունները»,- «Մոսկվա» հաղորդաշարի հեղինակ և վարող Պավել Զարուբինի հետ զրույցում ասել է Պուտինը:
 
ՌԴ նախագահի խոսքով՝ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ նախագահը, նույնիսկ ռազմական դրության պայմաններում, իրավունք չունի երկարաձգել իր լիազորությունները, և խոսքը վերաբերում է փաստաթղթերի ստորագրմանը։
 
«Սա շատ լուրջ խնդիր է, որը պետք է երաշխավորի և՛ Ուկրաինայի, ի դեպ, և՛ Ռուսաստանի անվտանգությունը լուրջ երկարաժամկետ պատմական հեռանկարի համար։ Բայց փաստաթղթերի ստորագրման տեսանկյունից այստեղ, իհարկե, ամեն ինչ պետք է լինի այնպես, որ իրավաբանները մեզ հաստատեն այն մարդկանց օրինականությունը, ովքեր ուկրաինական պետության կողմից լիազորված կլինեն ստորագրել այդ համաձայնագրերը»,- ասել է Պուտինը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը