Վրաստանի ԱԳ նախարարը վաղը կժամանի Հայաստան


Վրաստանի ԱԳ նախարարը վաղը կժամանի Հայաստան

  • 29-01-2025 16:00:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հունվարի 30-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
 
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի փոխանցմամբ՝ Մակա Բոճորիշվիլին հանդիպում կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
 
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
 
Օրերս Վրաստանի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ, քննարկել երկու երկրների միջև «ավանդական բարեկամական հարաբերությունները» և երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը