Հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունը և պատրաստ ենք համագործակցության. Վրաստանի ԱԳ նախարար


Հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունը և պատրաստ ենք համագործակցության. Վրաստանի ԱԳ նախարար

  • 30-01-2025 11:30:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Մենք պատրաստ ենք համագործակցել մեր հարևանների հետ. երբ խոսում ենք խաղաղության, անվտանգության մարտահրավերների մասին այս տարածաշրջանում, պետք է նշենք այն մարտահրավերները, որոնք գալիս են Ռուսաստանից»:
 
Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում հայտարարեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: 
 
«Վրաստանը և Հայաստանը հաստատապես հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, դա այդպես կլինի նաև ապագայում»,- ասաց Բոճորիշվիլին: 
 
Նա նշեց, որ ողջունում են Հայաստանի գործընկերությունը ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ. «Կարծում եմ, որ սա շատ օգտակար կլինի ընդհանուր տարածաշրջանի համար»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը