ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարները փետրվարի 7-ին հանդիպում են պլանավորում


ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարները փետրվարի 7-ին հանդիպում են պլանավորում

  • 30-01-2025 11:37:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ-ն և Ճապոնիան երկու երկրների ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Սիգերու Իսիբայի հանդիպման պլանավորման վերջին փուլում են։ Հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնում փետրվարի 7-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ճապոնական Asahi պարբերականը՝ վկայակոչելով երկու երկրներում իր աղբյուրներին։Ըստ հրապարակման՝ ԱՄՆ նախագահը և Ճապոնիայի վարչապետը կքննարկեն անվտանգության և տնտեսության ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու հարցերը։ Բացի այդ, նշվում է, որ Իսիբան ցանկանում է անձնական հարաբերություններ կառուցել Թրամփի հետ և պայմանավորվել Ճապոնիա-ԱՄՆ դաշինքն էլ ավելի խորացնելու շուրջ։

Իր հերթին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը Reuters-ին հայտնել է, որ հանդիպման օրվա հետ կապված վերջնական որոշում չկա, և ժամանակացույցը դեռ համաձայնեցման փուլում է։ 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը