Փորձում են մոռացության մատնել ճշմարտությունը. Պեսկովը մեկնաբանել է Շոլցի հայտարարությունը
30-01-2025 14:26:18 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Դմիտրի Պեսկովը նշել է, որ ճշմարտությունը մոռացության մատնելու քաղաքականությունը վնասակար հետևանքներ կունենա։
Այսօր ճշմարտությունը մոռացության մատնելու քաղաքականություն է տարվում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունն այն մասին, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ-ն օգնել է Գերմանիային ազատվել նացիզմից։
«Նպատակաուղղված գիծ է տարվում մոռանալու համար պատմական ճշմարտությունը, ինչպես նաև այն, թե ով է վճարել եվրոպական մայրցամաքը նացիզմից ազատելու համար ամենածանր գինը։ Դա Խորհրդային Միությունն էր, որն իր դաշնակիցների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնությամբ, իր վրա վերցրեց ազատագրման հիմնական դժվարությունները», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Պեսկովը նաև նշել է, որ հնարավոր հետևանքների տեսանկյունից նման գիծը վնասակար է. այն արմատավորվել է Ուկրաինայի տարածքում և կրկին տարածվում է Եվրոպայում: