Ինքնաթիռի կործանումից հետո Պուտինի և Թրամփի շփումների պլաններ չկան․ Պեսկով


Ինքնաթիռի կործանումից հետո Պուտինի և Թրամփի շփումների պլաններ չկան․ Պեսկով

  • 30-01-2025 15:12:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև շփումներ դեռևս չկան։
 
Այսպես, նա պատասխանել է հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը նախատեսում է ցավակցություն հայտնել իր ամերիկացի գործընկերոջը Վաշինգտոնի մոտ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որում, ըստ ԶԼՄ-ների, հայտնի ռուս գեղասահորդներ, գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենի Շիշկովան և Վադիմ Նաումովն են զոհվել։
 
«Առայժմ ամենաբարձր մակարդակով շփումների պլաններ չկան»,- ասել է Պեսկովը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը