Տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել. Հայկ Կոստանյանի անդրադարձը


Տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել. Հայկ Կոստանյանի անդրադարձը

  • 30-01-2025 15:26:26   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել
 
«Հարգելի՛ գործընկերներ,
քանի որ հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել։ Ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝
  • Երթուղիների հաճախականության վերահսկում,
  • Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում,
  • Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում,
  • Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում,
  • Այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։
2024 թվականի նոյեմբերի 1-ից, անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն