Փաշինյանը վստահեցնում է, որ համընդհանուր հայտարարագրումը չի կարող լրացուցիչ հարկային բեռ լինել (լրացվող)
31-01-2025 12:44:29 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
12:41
Ազատություն. «Վարկանիշն այդպիսի բան է, վարկանիշը նվազում է, աճում է, երբեմն նվազում է, էլ երբեք չի աճում, և քաղաքական գործունեությունն էլ մարդկանց հետ երկխոսելու միջոց է», - մեկնաբանելով «Գելլափի» հարցումները, թե եթե այս շաբաթ ընտրություններ լինեին, շուրջ 11 տոկոս ձայն կհավաքեր իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը», - ասաց վարչապետը:
12:19
Հայաստանի վարչապետը վստահեցնում է՝ որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար կամ որևէ մեկի համար համընդհանուր հայտարարագրումը չի կարող լրացուցիչ հարկային կամ ֆինանսական բեռ ավելացնել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եկամուտների համընդհանուր հայտարագրման համակարգում չի նախատեսվում ՀՀ որևէ օրենսդրության կամ դրույքաչափի փոփոխություն:
«Նույնիսկ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին կարող է ետ ստանալ տարեկան 100 հազար դրամ», - ասաց նա:
Մայիսի 1-ից՝ եկամուտները հայտարարագրելու վերջնաժամկետից երեք ամիս առաջ թեման շարունակում է թեժ քննարկվել և՛ քաղաքացիների շրջանում, և՛ Կառավարությունում:
Սոցիալական կրեդիտ ասվածը, որի մասին այսօր նշեց վարչապետը, տարեկան մոտ 70 միլիարդ դրամն է, որ կառավարությունը պատրաստվում է վերադարձնել քաղաքացիներին նրանց վճարած եկամտային հարկից: Այս տարի հայտարարագիր լրացնողները դիմելու դեպքում կարող են իրենց հարկերից հետ ստանալ մինչև 100 հազար դրամ, եթե կատարել են առողջապահական կամ կրթական ծախսեր:
Մինչ Կառավարությունը խոստանում է հայտարարագրողներին խրախուսել մինչև 100 հազար դրամներով, քաղհասարակության ներկայացուցիչներից պնդում են, որ քաղաքացիների շրջանում վստահություն չկա Կառավարության նկատմամբ, ու շատերը հայտարարագրման հրավերն ընկալում են որպես հնարավոր ծուղակ։