Հայաստանը կկորցնի բոլոր առավելությունները ԵԱՏՄ-ում՝ ԵՄ-ին անդամակցելու կուրս որդեգրելու դեպքում. Զախարովա


Հայաստանը կկորցնի բոլոր առավելությունները ԵԱՏՄ-ում՝ ԵՄ-ին անդամակցելու կուրս որդեգրելու դեպքում. Զախարովա

  • 31-01-2025 12:56:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Անդամակցությունը ԵԱՏՄ-ին Հայաստանի և մյուս անդամների համար ապահովում է լուրջ տնտեսական առավելություններ, այդ մասին հայտարարում է նաև Երևանը՝ նշել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
 
Նրա խոսքով՝ այդ թեման քննարկվել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ հունվարի 21-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում: Զախարովան ընդգծել է, որ 2015 թվականից սկսած Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ ավելացել է ավելի քան 10 անգամ: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ առևտուրն էլ 2024 թվականի նախնական տվյալներով՝ հասել է 12 մլրդ դոլարի:
 
ՌԴ ԱԳՆ խոսնակի խոսքով՝ դրանք «արդար ճանապարհով ստացված եկամուտներ են», այլ ոչ թե օգնություն:
 
«Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցության կուրսին, նշեմ, որ այդ դեպքում այդ բոլոր առավելությունները կկորչեն:
 
Եթե դուք չեք հանդիսանում այդ միավորման անդամ, ձեզ հասանելի չեն համապատասխան առավելությունները»,- ասել է Զախարովան:
 
Նրա խոսքով՝ դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Ռուսաստանը միայն անկեղծ ներկայացնում է իրավիճակը:
 
Զախարովան նշել է, որ անգամ միջնաժամկետ հեռանկարում Երևանը չի կարող փոխարինել ԵԱՏՄ երկրների հետ առևտուրն այլընտրանքներով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը