Հնդկաստանը կարծում է, որ Թրամփը կարող է փոխել համաշխարհային օրակարգը


Հնդկաստանը կարծում է, որ Թրամփը կարող է փոխել համաշխարհային օրակարգը

  • 31-01-2025 13:05:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էական փոփոխություններ մտցնել համաշխարհային օրակարգում, սակայն Հնդկաստանը կշարունակի առաջնորդվել արտաքին քաղաքականության մեջ ազգային շահերով։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Դելիի համալսարանում։
 
«Այո, նա (Թրամփը) շատ բան կփոխի, միգուցե որոշ բաներ դուրս կգան ծրագրի շրջանակներից, բայց մենք պետք է արտաքին քաղաքականություն վարենք ծրագրից դուրս և երկրի շահերից ելնելով։ Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ որոշ հարցերում, բայց շատ ոլորտներում ամեն ինչ կբխի մեր շահերից»,- ասել է նա։
 
Նախարարը նաև մատնանշել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Թրամփի լավ հարաբերությունները։
 
«Մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ ամուր են, և Մոդին լավ անձնական հարաբերություններ ունի Թրամփի հետ»,- ասել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը