Այդպիսի վարկած կա ՀՀ-ում․ վարչապետը՝ Հոկտեմբերի 27-ի և Մեղրիի փոխանակման պլանի միջև առկա կապի մասին
31-01-2025 15:28:57 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսի ժամանակ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե արդյոք կապ կա՞ Մեղրիի փոխանակման պլանի և «Հոկտեմբերի 27»-ի միջև, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդպիսի վարկածներ հնչել են։ Դա հայտնի փաստ է։ Անձամբ ես ի՞նչ եմ մտածում, մանավանդ այս համատեքստում, երբ «Հոկտեմբերի 27»-ի գործը քննության առումով շարունակվում է, որևէ մեկնաբանություն այդքան էլ պատեհ չէ»,- նկատեց վարչապետը։
«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։