ԱՄՆ-ի անցումը «Նախևառաջ Ամերիկան» սկզբունքին տագնապալիորեն նման է Հիտլերի ժամանակվա «Գերմանիան ամեն ինչից վեր է» կարգախոսին. Լավրով


 

ԱՄՆ-ի անցումը «Նախևառաջ Ամերիկան» սկզբունքին տագնապալիորեն նման է Հիտլերի ժամանակվա «Գերմանիան ամեն ինչից վեր է» կարգախոսին. Լավրով

  • 04-02-2025 12:37:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am ԱՄՆ-ի անցումը «Նախևառաջ Ամերիկան» (America First) հայեցակարգին տագնապալիորեն նման է Ադոլֆ Հիտլերի ժամանակ Գերմանիայում տարածված «Գերմանիան ամեն ինչից վեր է» կարգախոսին. նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի համար իր հոդվածում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ 
 
«Ուժի միջոցով խաղաղություն հաստատելու վրա խաղադրույք անելը կարող է վերջնականապես թաղել դիվանագիտությունը», - մեկնաբանել է Լավրովը։
 
ԱԳ նախարարի խոսքով՝ նման հայտարարություններում չի նկատվում նվազագույն հարգանք Վաշինգտոնի միջազգային պարտավորությունների նկատմամբ։
 
Նշենք, որ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Դոնալդ Թրամփը որդեգրել է «Նախևառաջ Ամերիկան» քաղաքականությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը