Հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական հետևյալ ծառայություններից


Հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական հետևյալ ծառայություններից

  • 21-02-2025 17:15:10   | Հայաստան  |  Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց ֆունկցիոնալության սահմանափակումները խորը, ծանր կամ միջին աստիճանի են, օգտվում են անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություններից:
 
Անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվում են.
✔️ Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ
✔️ Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ
✔️ Անվճար պայմաններով դեղերի տրամադրում
✔️ Ստոմատոլոգիական բժշկական օգնություն
✔️ Հիվանդանոցային բժշկական օգնություն
✔️ Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայություններ
✔️ Վերականգնողական բժշկական օգնություն
✔️Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնություն:
 
Առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության երաշխավորմամբ պետությունն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ բժշկական օգնությունը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն