Բասկետբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում


 

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում

  • 10-03-2025 19:35:25   | Հայաստան  |  Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում։
 
Հայաստանի թիմն ունի 107,7 միավոր և այժմ 92-րդն է։
 
Աղյուսակը 840,1 միավորով գլխավորում է ԱՄՆ-ի թիմը։ Լավագույն տասնյակում են նաև Սերբիան (761,1), Գերմանիան (757,3), Ֆրանսիան (753,4), Իսպանիան (745,7), Կանադան (744,9), Ավստրալիան (733,1), Արգենտինան (732,5), Լիտվան (716,3) և Լատվիան (702,8)։
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ