ԵՄ դիտորդները ՀՀ-ում շարունակելու են զսպող լինել՝ նպաստելով էսկալացիայի կանխարգելմանը․ Հովհաննիսյան


ԵՄ դիտորդները ՀՀ-ում շարունակելու են զսպող լինել՝ նպաստելով էսկալացիայի կանխարգելմանը․ Հովհաննիսյան

  • 24-03-2025 12:12:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԵՄ հետ Գործընկերության նոր օրակարգում առաջին անգամ անդրադարձ է եղել անվտանգային ոլորտին՝ որպես առանձին ուղղություն և այս համատեքստում ԵՄ-ի հետ մեր գործընկերության անվտանգային բաղադրիչը հաջողությամբ զարգանում է։
 
Այս մասին Ազգային ժողովում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
 
«Նաև քննարկում ենք նոր պաշտպանական և անվտանգային հարցերով խորհրդակցությունների մեխանիզմի մեկնարկը, որը մեր քաղաքական և անվտանգային երկխոսության մաս կկազմի։ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության մանդատի երկարաձգումը գալիք երկու տարիների ընթացքում շարունակելու է զսպող գործոն հանդիսանալ՝ նպաստելով սահմանային շրջաններում կայունության միջավայրի ամրապնդմանը և էսկալացիայի հնարավոր ռիսկերի կանխարգելմանը»,- հայտարարեց նա։
 
ԱԳ փոխնախարարի խոսքով՝ մարտի 16-ից Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների, թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի խավիար և ձկնկիթ արտահանումը ԵՄ երկրներ․
 
«ԵՄ խորհրդի որոշմամբ նոր հայտ ենք ներկայացրել մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ. երկխոսությունը, բանակցությունները շարունակվում են: Կարծում եմ, որ գործընթացը կունենա արդյունավետ ընթացք հնարավորինս արագ, որպեսզի առանց վիզայի ռեժիմի համակարգը գործի Հայաստանի քաղաքացիների համար։ Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության և անդամ երկրների ամբողջ վճռականությունը Հայաստանին աջակցելու հարցում»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը