Ֆիդանը մեկնում է ԱՄՆ՝ Ռուբիոյի հետ բանակցությունների


Ֆիդանը մեկնում է ԱՄՆ՝ Ռուբիոյի հետ բանակցությունների

  • 24-03-2025 17:55:56   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի 25-26-ին կայցելի ԱՄՆ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կքննարկելու Ուկրաինայում կրակի դադարեցման հարցում Թուրքիայի հնարավոր ներդրումը և Անկարայի վերադարձը F-35 կործանիչների ծրագրին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
 
«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցությունների ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կհիշեցնի, որ Թուրքիան ի սկզբանե հանդես է եկել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերի օգտին, և կընդգծի, որ աջակցում է ԱՄՆ-ի ընթացիկ նախաձեռնություններին՝ հրադադարի վերաբերյալ և պատրաստ է իր ներդրումն ունենալ։
 
Նա կընդգծի պատժամիջոցների չեղարկմանն ուղղված քայլերի մեկնարկի և F-35 ծրագրին Թուրքիայի վերադարձի հարցը վերանայելու կարևորությունը՝ նշելով, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում գնումների խոչընդոտները պետք է վերացվեն»,- ասել է աղբյուրը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը