Լավրովը և Միրզոյանը քննարկել են առաջիկա միջպետական շփումները


 

Լավրովը և Միրզոյանը քննարկել են առաջիկա միջպետական շփումները

  • 24-03-2025 18:10:42   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 24-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
 
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի ընթացիկ հարցեր։ Նշվել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը: Նախարարները քննարկել են առաջիկա միջպետական ​​շփումների ժամանակացույցն ու բովանդակությունը։
 
ՌԴ ԱԳՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն