Մյանմայում 5,1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է գրանցվել


 

Մյանմայում 5,1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է գրանցվել

  • 29-03-2025 15:41:59   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Մյանմայում 5,1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
 
Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝  7․7 և 6․4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։
 
Ըստ վերջին տվյալների՝ երկրաշարժերի հետևանքով Մյանմայում կա 1002 զոհ, ավելի քան 2376 մարդ վիրավորվել է։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, զոհերի և տուժածների թիվը հնարավոր է՝ աճի:
 
Ըստ սեյսմիկ ռիսկի համաշխարհային քարտեզի՝ Մյանման դասվում է կարմիր գոտու մեջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը