ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br /> ՆՎԱՃԵՑԻՆ 3 ՈՍԿԵ, 9 ԱՐԾԱԹԵ ԵՎ 6 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՆՎԱՃԵՑԻՆ 3 ՈՍԿԵ, 9 ԱՐԾԱԹԵ ԵՎ 6 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՆԵՐ

  • 22-09-2008 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 20-ին Ալբանիայի Դյուրրես քաղաքում ավարտվեց Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից Սեւակ Սահակյանը (105 կգ, Քասախ) երկամարտի 372 կգ արդյունքով կանգնեց պատվանդանի 2-րդ աստիճանին եւ արժանացավ արծաթե պարգեւի: Պոկում վարժությունում նա ցույց տվեց 171 կգ, իսկ հրումում` 201 կգ արդյունք: Արծաթե պարգեւ նվաճեց նաեւ գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը (Արարատ, 187 կգ + 225 կգ = 412 կգ): 85 կգ քաշայինների պայքարում «բրոնզի» արժանացավ Աղվան Մելիքյանը (Գյումրի, 153 կգ - 192 կգ = 345 կգ): Նույն քաշային կարգում Արամ Անդրիկյանը (Սեւան) 3-րդն էր հրում վարժությունում` 191 կգ: ՌԴ հավաքականի կազմում հայազգի Դավիթ Բեկջանյանը ոսկե մեդալակիր դարձավ 105 կգ քաշային կարգում: Այսպիսով, Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 18 մեդալ (3 ոսկե, 9 արծաթե եւ 6 բրոնզե): 32 երկրների 197 մասնակիցների մրցավեճում Հայաստանի թիմը 550 միավորով գրավեց 2-րդ պատվավոր տեղը: 1-ին եւ 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրին Ռուսաստանի (604 միավոր) եւ Ալբանիայի (485 միավոր) հավաքականները: Առաջնության օրերին տեղի ունեցած ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի վեհաժողովում 49-րդ անդամ-երկիր ընտրվեց Կոսովոն:
Նոյյան տապան  -   Սպորտ