Հավատում եմ, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, մենք չպետք է բաց թողնենք այս պահը. Գերմանիայի նախագահ
02-04-2025 14:56:25 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ադրբեջանով անցնող կենտրոնական միջանցքը մեծ հեռանկարներ ունի Գերմանիայի համար, այս միջանցքի նշանակությունն էլ ավելի կմեծանա, երբ Հարավային Կովկասը դառնա ավելի կայուն տարածաշրջան:
Այս մասին Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը մեծ նշանակություն ունի: Վերջին մեկ տարվա ընթացքում այս ուղղությամբ մեծ քայլեր են արվել։ Մարտի 13-ին հայտարարություն է տարածվել, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Եկել է դրան հասնելու կատարյալ պահը։
Ես հավատում եմ, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Մենք չպետք է բաց թողնենք այս պահը։ Մենք հնարավորինս կաջակցենք»,- ասել է Գերմանիայի նախագահը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, և ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։
Այնուհետ ՀՀ վարչապետը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել էր սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։