Դատական քննությամբ ավարտված քրգործերով 2024-ին վերականգնվել է շուրջ 215 միլիոն դրամ. Դատախազություն


 

Դատական քննությամբ ավարտված քրգործերով 2024-ին վերականգնվել է շուրջ 215 միլիոն դրամ. Դատախազություն

  • 02-04-2025 18:40:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ գլխավոր դատախազությունց հայտնում են, որ 2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ (2023 թվականին՝ 663 միլիոն 495 հազար դրամ), որից 6 միլիարդ 368 միլիոն 378 հազար դրամի վնասը պատճառվել է պետությանը, 31 միլիոն 736 հազար դրամի վնասը՝ համայնքներին, իսկ 475 միլիոն 49 հազար դրամի վնասը՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց:
 
Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 210 միլիոն 481 հազար դրամ (2023 թվականին` 173 միլիոն 385 հազար դրամ):
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն