Կոտայքի մարզում կհիմնվի 5-րդ սերնդի ապակե ջերմատուն


Կոտայքի մարզում կհիմնվի 5-րդ սերնդի ապակե ջերմատուն

  • 03-04-2025 18:10:23   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրի որոշմամբ «Պիոն» ՍՊԸ-ին թույլատրվել է օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
 
Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում հիմնել 4 հա ընդհանուր մակերեսով 5-րդ սերնդի ապակե ջերմատուն, որում աճեցվելու են բարձրորակ վարդեր և պիոններ:
 
Ընկերությունը նախատեսում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։
 
Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2028 թ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ 270 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 73.6 մլն դրամ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Գագիկ Սաֆարյան
08-05-2025 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Գագիկ Սաֆարյան