Վարչապետ Փաշինյանը ողջունել է Siemens EDA-ի՝ ՀՀ-ում գործունեությունն ընդլայնելու ծրագրերը


Վարչապետ Փաշինյանը ողջունել է Siemens EDA-ի՝ ՀՀ-ում գործունեությունն ընդլայնելու ծրագրերը

  • 03-04-2025 19:15:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Siemens EDA ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Էլլոուի գլխավորած պատվիրակությանը:
 
Վարչապետը կարևորել է Siemens EDA-ի գործունեությունը մեր երկրում և նշել, որ Կառավարությունը խրախուսում է նման խոշոր ընկերությունների ներգրավումը հայկական շուկա: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերին և ծրագրերին, ընդգծելով, որ իրականացվող կարգավորումները միտված են բարենպաստ պայմանների ապահովմանը:
 
Մայքլ Էլլոուն գոհունակություն է հայտնել Հայաստանում գործունեության կապակցությամբ և նշել, որ ընկերությունը նախատեսում է ընդլայնել ծրագրերը մեր երկրում՝ առանցքային կարևորություն տալով ինժեներական ոլորտի կադրերի պատրաստմանը: Ընկերության գլխավոր գործադիր տնօրենը կարևորել է այդ ուղղությամբ Կառավարության հետ սերտ համագործակցությունը՝ համալսարաններում համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:
 
Վարչապետ Փաշինյանը ողջունել է Siemens EDA-ի՝ ՀՀ-ում գործունեությունն ընդլայնելու ծրագրերը և նշել, որ Կառավարությունն առանձնակի կերպով կարևորում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը: Այս առումով, վարչապետն անդրադարձել է դպրոցներում տարբեր ուղղվածությամբ լաբորատորիաների ներդրման աշխատանքներին և ընդհանրապես կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
 
Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման, իրականացվող կարգավորումերի և բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Գագիկ Սաֆարյան
08-05-2025 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Գագիկ Սաֆարյան