Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. ծանրամարտի ԵԱ


Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. ծանրամարտի ԵԱ

  • 14-04-2025 18:45:34   | Մոլդովա  |  Սպորտ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 14-ին, կանանց 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելլա Յայլյանը։
 
Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ: Գրիգորյանն այս վարժությունում 6-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց միայն 117 կգ և այս վարժությունում նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 202 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
 
Այս քաշային կարգում մեր ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Իզաբելլա Յայլյանը, պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, 88 կգ, 90 կգ: Այս ձևում Յայլյանը 5-րդն էր: Հրում վարժությունում Իզաբելլան բարձրացրեց միայն 103 կգ: Հրում վարժությունում նա 8-րդն է: Երկամարտում մեր ծանրորդը գրանցեց 193 կգ և գրավեց 6-րդ տեղը:
 
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ