Գոռ Սահակյանը՝ արծաթե մեդալակիր․ ծանրամարտի ԵԱ


 

Գոռ Սահակյանը՝ արծաթե մեդալակիր․ ծանրամարտի ԵԱ

  • 16-04-2025 19:08:14   | Մոլդովա  |  Սպորտ

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 73 կգ քաշային ծանրորդները։
 
Հայաստանը ներկայացնում էր Գոռ Սահակյանը։ Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը սանձել է 150, ապա նաև 153 կգ կշռող ծանրաձողերը։ Մոտեցումը 156 կգ-ին Գոռը ձախողել է։ Այս ցուցանիշով հայ մարզիկը նվաճել է փոքր բրոնզե մեդալ։ Իսկ հրում վարժությունում Գոռ հաջորդաբար սանձել է 181 և 185 կգ-ոց ծանրաձողերը։ Գոռ Սահակյանը փոքր բրոնզ է նվաճել նաև այս վարժությունում, իսկ երկամարտում ճանաչվել է երկրորդը։
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ