Հայաստանի չորս ներկայացուցիչ եզրափակչում է․ մարմնամարզության Աշխարհի գավաթ


Հայաստանի չորս ներկայացուցիչ եզրափակչում է․ մարմնամարզության Աշխարհի գավաթ

  • 17-04-2025 18:28:12   | Կատար  |  Սպորտ

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն անցել են եզրափակիչ։
 
Մանուկյանը նժույգ թափերի վարժությունում որակավորման փուլում գրավել է առաջին տեղը։ Խաչատրյանը նույն մրցաձևում 6-րդ տեղով է անցել եզրափակիչ։ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել օղակների վարժության եզրափակիչ։
 
Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի որակավորմանը կմասնակցի այսօր երեկոյան։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ