Մոսկվան ունի եզակի քարտեզագրական նյութ, որը կարող է օգնել լուծել հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրները. Զախարովա
17-04-2025 19:20:19 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին բոլոր առանցքային ուղղություններով:
«Մենք պատրաստ ենք կիսվել սահմանազատման և սահմանագծման հարցում մեր փորձով։ Այս ոլորտում մեր մասնագետները լավագույններից են ետխորհրդային տարածքում», – նշել է նա:
Զախարովան ասել է, որ Մոսկվան ունի նաև եզակի քարտեզագրական նյութ, որը կարող է օգնել լուծել հայ-ադրբեջանական հակամարտության՝ տարիներով կուտակված հումանիտար խնդիրները:
«Մենք միշտ ուրախ ենք օգնել ադրբեջանցի և հայ բարեկամներին՝ առաջ տանել հարաբերությունների կարգավորման գործընթացը», – ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով փոխգործակցության վերսկսումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: