Ռոբոտաշինության ծրագիր՝ Երևանի մանկապարտեզներում


Ռոբոտաշինության ծրագիր՝ Երևանի մանկապարտեզներում

  • 18-04-2025 16:19:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետարանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  հետ համատեղ, մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ներդրել է «Ռոբոտաշինություն» կրթական փորձնական ծրագիր: 
Այն նախատեսված է նախակրթական հաստատությունների ավագ խմբերի համար: Ծրագրի շրջանակներում դաստիարակները մասնակցել են վերապատրաստման դասընթացների: 
 
Այս նախագիծը նախադպրոցական տարիքում ոչ միայն զարգացնում է երեխաների մտածողությունը, այլև կրթությունը դարձնում է առավել հետաքրքիր, թիմային, ստեղծագործական ու ինքնատիպ:
 
 Երևանի քաղաքապետարան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն