ԱՄՆ-Իրան բանակցություններ՝ Հռոմում


 

ԱՄՆ-Իրան բանակցություններ՝ Հռոմում

  • 19-04-2025 10:12:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հռոմ: Այսօր Իտալիայի մայրաքաղաքում նախատեսված է ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երկրորդ փուլը:
 
Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը Օմանում՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։ Սա Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների շուրջ ամենաբարձր մակարդակով հանդիպումն էր միջուկային գործարքի տապալումից ի վեր:
 
Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ բանակցությունների հաջորդ փուլն էլ տեղի կունենա Օմանի միջնորդությամբ, և որ կողմերը կկենտրոնանան բացառապես միջուկային խնդրի և պատժամիջոցների վերացման վրա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը