Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա


Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

  • 19-04-2025 15:22:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Ապրիլի 20-24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
 
Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
 
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:
 
Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
 
Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն