ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Հայաստանի մի շարք պահանջներ, որոնք վերաբերում էին Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմաններին և վերաբերմունքին
26-04-2025 12:03:19 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am․ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2025 թվականի ապրիլի 25-ին հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ՄՔԴ-ն մերժել է Հայաստանի մի շարք պահանջներ, որոնք վերաբերում էին Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմաններին և վերաբերմունքին։
Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հաշվետվության մեջ նշվում է, որ ուսումնասիրելով ադրբեջանական կողմի պատասխանը և գործով համապատասխան ապացույցները՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ, Դատարանը որոշել է չպահանջել լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև չպահանջել անկախ հետաքննություն կամ փորձագիտական կարծիք բանտարկյալների կալանքի պայմանների վերաբերյալ։