Հայաստանի ծանրամարտի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով


 

Հայաստանի ծանրամարտի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով

  • 26-04-2025 14:04:12   | Հայաստան  |  Սպորտ

 
Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով՝ 5 տղա, 2 աղջիկ: 
 
Պերուի մայրաքաղաք Լիմայում ապրիլի 30-ից մայիսի 5-ը կայանալիք պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում կմրցեն՝
 
67 կգ` Հովհաննես Հովհաննիսյանը (մրցման օրը` մայիսի 1, մեկնարկը`03:30. պատանիներ),
 
81 կգ` Նարեկ Մկրտչյանը (մրցման օրը` մայիսի 2, մեկնարկը` 03:30. պատանիներ),
 
89 կգ` Վալերի Մովսիսյանը (մրցման օրը` մայիսի 3, մեկնարկը` 01:00. պատանիներ),
 
96 կգ` Գրիգոր Ղազարյանը (B ենթախումբ, մրցման օրը`մայիսի 3, մեկնարկը` 22:30. երիտասարդներ),
 
+102 կգ` Հարություն Հովհաննիսյանը (մրցման օրը` մայիսի 4, մեկնարկը` 03:30. երիտասարդներ),
 
55 կգ` Ալեքսանդրա Գրիգորյանը (մրցման օրը` մայիսի 1, մեկնարկը` 03:30. պատանիներ),
 
81 կգ` Էմմա Պողոսյանը (մրցման օրը` մայիսի 4, մեկնարկը` 01:00. պատանիներ):
 
 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ