Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Թբիլիսիում
26-04-2025 14:49:12 | Հայաստան | Մեկնաբանություն
Հայաստանի ցեղասպանության թանգարան ինստիտուտի ֆեյսբուքյան էջում կատարվել է հետևյալ գրառումը.
« Ապրիլի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդարանի կազմակերպմամբ, Թբիլիսիում կայացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։ Միջոցառմանը ներկա էին Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Վրաստանի խորհրդարանի անդամներ, հասարակական և գիտամշակութային շրջանակների, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Հուշ-երեկոյին մասնակցում էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Ռեգինա Գալուստյանը, ով հանդես եկավ «Հայ գաղթականները Վրաստանում Հայոց ցեղասպանության ընթացքում» խորագրով բանախոսությամբ»: