Արարատ Միրզոյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Նիդեռլանդների ԱԳ նախարարին
26-04-2025 16:45:56 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպին, Նիդեռլանդների թագավորական ընտանիքին և կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի՝ երկրի թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Միրզոյանի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն եմ հղում իմ սիրելի գործընկերոջը՝ Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպին, թագավորական ընտանիքին, կառավարությանը և Նիդեռլանդների ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ»,-իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարը։Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը նվիրված է երկու երկրների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը։