Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ


Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ

  • 10-05-2025 11:33:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
armlur. Միացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ, որը արդար կլինի և՛ Պեկինի, և՛ Վաշինգտոնի համար։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
 
«Կարծում եմ՝ մենք կվերադառնանք արդար համաձայնագրով՝ թե՛ Չինաստանի, թե՛ մեզ համար», – ասել է նա, երբ հարցրին այս շաբաթ Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Չինաստան խորհրդակցություններից իր ակնկալիքների մասին։
 
Միաժամանակ, Թրամփը նշել է, որ չի հիասթափվի, եթե երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը Շվեյցարիայում արդյունքներ չտա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը