Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ


Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ

  • 10-05-2025 14:51:13   | Շվեյցարիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer.am Ժնևում սկսվել են Չինաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ՝ հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը:
 
Չինական կողմը ներկայացնում է ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, իսկ ամերիկյան կողմը՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
 
Ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել տասնյակ երկրների նկատմամբ։ Չինական ապրանքների համար սահմանվել է 145 % մաքսատուրք։ Ի պատասխան՝ չինական կողմը ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 125 տոկոս։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը