Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետ


Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետ

  • 10-05-2025 14:56:04   | Հնդկաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ կեսօրին Նյու Դելիում իր նստավայրում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության խորհրդականի, պաշտպանության շտաբի պետի և Հնդկաստանի զինված ուժերի ղեկավարների հետ, հաղորդում է ANI գործակալությունը:
 
«Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը շաբաթ վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Պակիստանի չորս ավիաբազաներին՝ ի պատասխան Պակիստանի հարձակման 26 հնդկական կայանների վրա», – նշում է գործակալությունը։
 
Ավելի վաղ Պակիստանի իշխանությունները «ի պատասխան Հնդկաստանի շարունակվող սադրանքների» հայտարարել են «Բունյան-ուն-Մարսուս» գործողության մեկնարկի մասին՝ հարվածներ հասցնելով Հնդկաստանի ռազմական օբյեկտներին:
 
Իր հերթին Հնդկաստանի ռազմաօդային ուժերի թևի հրամանատարը հայտնել է, որ Պակիստանն օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, հեռահար զինատեսակներ և կործանիչներ՝  Հնդկաստանի քաղաքացիական տարածքների և ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը