Պակիստանի ավիահարվածները հնդկական սարքավորումներին և անձնակազմին նվազագույն վնաս են հասցրել


Պակիստանի ավիահարվածները հնդկական սարքավորումներին և անձնակազմին նվազագույն վնաս են հասցրել

  • 10-05-2025 15:30:43   | Պակիստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պակիստանի ավիահարվածների հետևանքով Հնդկաստանի մի քանի ավիաբազաներում սարքավորումները և անձնակազմը նվազագույն վնաս են կրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  Asian News International–ը՝ այս մասին ասուլիսում ասել է հրամանատար Վյոմիկա Սինգհը: Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի: Նյու Դելին հայտարարել է, որ ունի ապացույցներ, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ:  

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը