ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ<br /> ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-10-ԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՄՐՑԱԿՑԻ ԴԱՇՏՈՒՄ<br />


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-10-ԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՄՐՑԱԿՑԻ ԴԱՇՏՈՒՄ

  • 09-09-2008 16:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբեր 8-ին Իսպանիա մեկնեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Թիմի գլխվոր մարզիչ Յան Պոուլսենը մրցավար է ուղեկցել 20 ֆուտբոլիստի: Աշխարհի 2010թ.-ի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով Իսպանիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Ալբասետե քաղաքում: Հանդիպման ուղիղ հեռարձակումը Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը կսկսի ցուցադրել Երեւանի ժամանակով գիշերվա ժամը 1-ին: Իսկ սեպեմբերի 9-ին Ստամբուլում տեղի կունենա մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի 2009թ.-ի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի Թուրքիա-Հայաստան հանդիպումը: Խաղը ուղիղ հեռարձակմամբ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը կսկսի ցուցադրել ժամը 22-ին: Մրցաշարային աղյուսակը 16 միավորով գլխավորում են Թուրքիայի ֆուտբոլիստները: Հայաստանի երիտասարդականը 10 միավորով 4-րդ տեղում է:
Նոյյան տապան  -   Սպորտ