Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը


Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

  • 15-05-2025 18:08:45   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Անկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները, հայտնում է Anadolu պետական ​​գործակալությունը։
 
«Էրդողանի բանակցությունները Զելենսկիի հետ ավարտվել են մեկնարկից 2 ժամ 40 րոպե անց»,- հայտնում է գործակալությունը։
 
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավարն ասել էր՝  սպասվում է, որ Էրդողանը կքննարկի ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումների բոլոր ասպեկտները՝ ընդգծելով Ուկրաինայում խաղաղ բանակցություններ սկսելու և առանց ժամանակ կորցնելու հրադադարի կարևորությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը