Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն. Կայա Կալաս


Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն. Կայա Կալաս

  • 16-05-2025 13:26:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրամիությունն ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ, լրագրողներին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։
 
Կալասը կարծում է, որ Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն։
 
«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը բխում է բոլոր կողմերի շահերից»,- հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը