Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են 2 ճանապարհ. մեկը դեպի խաղաղություն, մյուսը՝ կործանում. Ֆիդան


Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են 2 ճանապարհ. մեկը դեպի խաղաղություն, մյուսը՝ կործանում. Ֆիդան

  • 16-05-2025 15:28:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վստահ է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման ներկայիս փուլը ճգնաժամային է։
 
Այս մասին նա հայտարարել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումից առաջ իր ողջույնի խոսքում՝ նշելով, որ Թուրքիան հավատում է, որ այս բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության:
 
«Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են երկու ճանապարհ, որոնցից մեկը կտանի դեպի խաղաղություն, իսկ մյուսը՝ դեպի ավելի մեծ կործանում»,- ասել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը