ՀԱՄԱՍ-ը հայտնում է, որ վերջին ժամերին Գազայում 250 մարդ է զոհվել


ՀԱՄԱՍ-ը հայտնում է, որ վերջին ժամերին Գազայում 250 մարդ է զոհվել

  • 16-05-2025 16:34:58   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է առնվազն 250 մարդ, հարյուրավորները վիրավորվել են։
 
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Գազայում սպանվել է ավելի քան 250 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, այդ թվում՝ կանայք և երեխաներ, սա տեղի է ունեցել Գազայի հյուսիսում և հարավում Իսրայելի կողմից իրականացված զանգվածային հարձակումների հետևանքով», – ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
 
Միաժամանակ, պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում այդ հատվածում զոհվել է 108 մարդ, ևս 216-ը վիրավորվել են։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը