Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների ձևաչափը հետաքրքիր է. Փաշինյան


 

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների ձևաչափը հետաքրքիր է. Փաշինյան

  • 16-05-2025 17:14:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր է համարել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպման ձևաչափը, որը տեղի է ունեցել ապրիլի 17-ին Թբիլիսիում, և ակնկալում է դրա զարգացումն ու անցումը ավելի լայն ձևաչափի, հաղորդում է վրացական News Day լրատվական գործակալությունը՝ նշելով, որ Փաշինյանն այդ մասին հայտարարել Է եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ:
 
«Թբիլիսիում փոխարտգործնախարարների հանդիպումը շատ հետաքրքիր ձևաչափ է։ Հուսով եմ, որ այն կզարգանա և կընդլայնվի։ Ես գնահատում եմ Վրաստանի վարչապետի ջանքերն այս ձևաչափի հաջողությունն ապահովելու ուղղությամբ»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը