Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակը


Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակը

  • 16-05-2025 17:58:41   | Մեծ Բրիտանիա  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի, Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թերեզա Չերվինսկային:
 
ԵՆԲ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակը և հույս հայտնել հարաբերությունների ամրապնդման և առաջիկայում նոր ներդրումային ծրագրերի շուրջ ակտիվ աշխատանքի մասին:
 
Նախարար Հովհաննիսյանը հանդիպել է նաև Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար տիկին Ռանիա Ալ-Մաշաթին: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավման ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները։
 
Աշխատանքային այցի ընթացքում նախարար Հովհաննիսյանը մի շարք քննարկումներ է ունեցել ինստիտուցիոնալ ներդրողների ընտրված խմբերի հետ, ինչպես նաև JP Morgan-ի, Bank of America-ի և այլ խոշոր ֆինանսական հաստատությունների շահագրգիռ ներկայացուցիչների հետ։
 
Նման հանդիպումները բացառիկ հարթակ են Հայաստանի տնտեսական և ֆինանսական զարգացումների վերաբերյալ երկխոսության, ներդրողների և քաղաքականություն մշակողների միջև մտքերի և տեսակետների փոխանակման համար։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն