23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ


23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ

  • 16-05-2025 18:10:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայիսի 16-ին՝ ժամը 15:40-ին, ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցում՝ Եռաբլուրի մոտ, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 
Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, որոնք կատարել են իրավիճակից բխող գործողություններ։
 
Նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 8 անձ։
 
Հանգամանքները պարզվում են։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն