Առողջապահության նախարարությունը՝ ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մասին


 

Առողջապահության նախարարությունը՝ ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մասին

  • 16-05-2025 18:54:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի:
 
6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն և այժմ գտնվում է հետազոտությունների փուլում:  2 անչափահասից մեկը ևս հոսպիտալացվել է, մյուսը` թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն:
 
Տուժածների առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
 
 Առողջապահության նախարարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն